G7-ը պատրաստակամություն է հայտնել ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու էներգետիկ շուկայի կայունությունը
«Մեծ յոթնյակի» տնտեսության և ֆինանսների նախարարներ պատրաստ են ձեռնարկել «բոլոր անհրաժեշտ միջոցները»՝ ապահովելու էներգետիկ շուկայի կայունությունը։
«Մենք պատրաստ ենք մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում՝ պահպանելու էներգետիկ շուկայի կայունությունն ու անվտանգությունը: Մենք գիտակցում ենք համակարգված միջազգային գործողությունների կարևորությունը՝ հետևանքները մեղմելու և մակրոտնտեսական կայունությունը պաշտպանելու համար»,- ասվում է G7-ի էներգետիկայի և ֆինանսների նախարարների, ինչպես նաև կենտրոնական բանկերի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
Նշենք, որ նախարարները հավաքվել էին՝ քննարկելու Մերձավոր Արևելքում պատերազմի տնտեսական հետևանքները։
Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ-ի և Իսրայելի Իրանին հասված հարվածներին ի պատասխան՝ Թեհրանը թիրախավորել է տարածաշրջանի նավթ արտահանող երկրները, փակել Հորմուզի նեղուցը՝ գրեթե ամբողջությամբ դադարեցնելով Պարսից ծոցի միջոցով իրականացվող փոխադրումները։
Մատակարարումների այս սահմանափակման հետևանքով բարձրացրել են նավթի և բնական գազի գները՝ առաջացնելով լուրջ շղթայական ազդեցություններ տարբեր ոլորտների մատակարարման համակարգերում։
Անցած շաբաթ կայացած հանդիպումից հետո G7-ի արտաքին գործերի նախարարները հայտարարել էին, որ «բացարձակ անհրաժեշտություն» է, որպեսզի Իրանը վերականգնի նեղուցով ազատ անցումը և կոչ էին արել դադարեցնել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները։


