շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վիրտուալ երթին մասնակցելու համար այս պահին ստացվել է 85 հազար 575 անուն․ վարչապետ

Վիրտուալ երթին մասնակցելու համար այս պահին ստացվել է 85 հազար 575 անուն․ վարչապետ

Այսօրվա ապրիլքսանչորսյան վիրտուալ երթին մասնակցելու համար այս պահին ստացվել է 1915 համարին՝ 85 հազար 575 անուն, 00 374 33 19 15 00 համարին՝ 3715 անուն։ Այս մասին հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սիրելի հայրենակիցներ. հաղորդագրությունը գրելիս հետևեք կանոններին, որպեսզի Ձեր հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին:

- Հնարավորության դեպքում գրեք հայատառ,
- Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն և ազգանուն,
- Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն,
- Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է, հաղորդագրությունն ուղարկելիս ավտոմատ կստանաք պատասխան հաղորդագրություն,
- Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվվում է ըստ երկրների և օպերատորների՝ ստանդարտ եղանակով,
- Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանալու»,- ասված է նրա գրառման մեջ։

  • Կիսվել: