ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
 Վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով վարակված 25 պացիենտ կա. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

Վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով վարակված 25 պացիենտ կա. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։ Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր»,- գրել  է նա։

 

  • Կիսվել: