երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վերադարձվում են ապօրինի զավթված այգիները. Մարության

Վերադարձվում են ապօրինի զավթված այգիները. Մարության

Ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ։

Ավարտից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով, շինթույլտվությունների մասին, մասնավորապես՝ քննարկվե՞լ է այդ հարցը հանդիպման ժամանակ, թե ոչ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց.

 «Երկու ժամվա մեջ չէինք կարող բոլոր ոլորտներին անդրադառնալ, ձեր ասածը կազմակերպչական հարցեր են, որոնք դանդաղել են ոչ թե նրա համար, որ դանդաղ ենք աշխատում, այլ որովհետև քանակն է մեծացել։ Մենք շինթույլտվությունների համար աննախադեպ քանակի դիմումներ ունենք։ Մենք կոնկրետ քաղաքականություն ունենք, որ շինթույլտվությունները պետք է համապատասխանեն բոլոր նորմերին, և դրա համար ժամանակ է պետք»։

Քաղաքապետը նշեց նաև, որ ապօրինի զավթված այգիները քաղաքացիներին վերադարձնելու գործընթացը կշարունակվի: «Ամբողջ երևանում գույքագրվում են կրպակները, որոնք թղթեր չունեն, և դրանք հանվում են քաղաքից, սրճարանները նույնպես, վերադարձվում են ապօրինի զավթված այգիները։ Պրոցեսը պետք է լինի շարունակական և երկար»,-ասաց նա:

Նշենք, որ հանդիպումից հետո վարչապետը չպատասխանեց լրագրողների հարցերին՝ ներողություն խնդրելով և ասելով, որ շտապում է:

  • Կիսվել: