շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Վեոլիա ջուրը» չեղարկում է 9 բուժհաստատությունների ջրի վարձավճարները

«Վեոլիա ջուրը» չեղարկում է 9 բուժհաստատությունների ջրի վարձավճարները

«Վեոլիա ջուր» ընկերությունը, կարևորելով կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում մեր բժիշկների և բժշկական հաստատությունների դերը, որոշում է կայացրել հատուկ պայմաններ տրամադրել COVID-19-ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։

Հատուկ կարգավիճակ ստացած կազմակերպությունների ցանկում են՝

  • «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը.
  • Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը.
  • Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը.
  • «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ծննդատան մասնաշենքը.
  • Արտաշատի բժշկական կենտրոնը.
  • Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոցը.
  • Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը.
  • Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը.
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը։

Ընկերությունը շնորհակալություն է հայտնում առողջապահության համակարգում գործող կառույցներին և բժշկական անձնակազմերին՝ իրենց հերոսական աշխատանքի համար։ «Վեոլիա ջուրը» համոզված է, որ միայն համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել մեր առջև ծառացած լուրջ մարտահրավերը։

«Վեոլիա ջուրը» շարունակում է աշխատել արտակարգ դրության պայմաններում և ծառայություններ մատուցել իր բազմահազար հաճախորդներին, ինչպես նաև կենսական կարևորության կազմակերպություններին։

  • Կիսվել: