ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 66 տարեկան

Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 66 տարեկան

Այսօր՝ մարտի 5-ին, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 66 տարեկան:

Վազգեն Սարգսյանը 1990-1992թթ. եղել է «Երկրապահ» կամավորական խմբերի հրամանատար, նաև` ՀՀ գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:

 

1992թ-1993թթ. ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, ՀՀ սահմանամերձ շրջաններում ՀՀ նախագահի ներկայացուցիչ:

1993-1995թթ. ՝ ՀՀ պետնախարար:

26.07.1995-25.05.1999՝ կրկին ՀՀ պաշտպանության նախարար:

1999-ի խորհրդարանի ընտրություններում Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի ստեղծած «Միասնություն» դաշինքը հաղթեց

1999 թ. հունիսի 11-ից Վազգեն Սարգսյանը դարձավ ՀՀ վարչապետ:

1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում դարձել է ահաբեկչության զոհ:

Վազգեն Սարգսյանը թաղված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Արցախի հերոս է (1998), պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով:

Հայաստանի ազգային հերոս (27.12.1999, հետմահու):

Անուրանալի է նրա դերը Հայոց ազգային բանակի ստեղծման գործում: Մեծ է նրա դերը նաև Հայոց պետականության կերտման գործում: ժողովուրդը նրան տվել է «Սպարապետ» պատվանունը:

2000թ. նրա անունով ՀՀ-ում և ԼՂՀ-ում անվանակոչվել են փողոցներ, դպրոցներ, ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտը, զորամասեր:

  • Կիսվել: