Վազգեն Սարգսյանի հոր հոգեհանգիստը․ ներկա է նաև Փաշինյանը (ուղիղ)
Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունեցել սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը:
Ցավակցություն հայտնելու են եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, իշխանության այլ ներկայացուցիչներ։
Նրանցից մոտ մեկ ժամ հետո Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդ գերաշնորհ Ռուբեն վարդապետ Զարգարյանի, այլ բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ եկել է նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նա կատարել է հոգեհանգստյան կարգ։
Ամենայն Հայոց կաթողիկոսին զուգահեռ եկեղեցի է եկել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ հայտնի գործիչների ուղեկցությամբ:
Տեսանյութը՝ ստորև, ուղիղ եթերը սկզբից՝ այստեղ:


