ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Վայրէջք կատարեց Լեհաստանից Հայաստան բժշկական պարագաների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը

Վայրէջք կատարեց Լեհաստանից Հայաստան բժշկական պարագաների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը

Հունիսի 19-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Լեհաստանից Հայաստան բժշկական պարագաների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը, տեղեկացնում են Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար լեհական «Միջազգային համերաշխության հիմնադրամ»-ի (International Solidarity Fund) տրամադրած աջակցությունը Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը Լեհաստանի անունից փոխանցեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին:

 

  • Կիսվել: