Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին՝ Հայաստանն ընտրել է արևմտամետ ուղի․ Լեհաստանի ԱԳՆ
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով։
Սոցցանցի իր էջում Սիկորսկին, մասնավորապես, նշել է. «Երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանը ընտրել է արևմտամետ ուղի։ Լեհաստանը ակնկալում է շարունակել Հայաստանի հետ հետագա համագործակցությունը։ Մենք պատրաստ ենք աջակցել բարեփոխումներին, որոնք ձեզ ավելի են մոտեցնում Եվրոպային»:



