ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վայոց ձորում 20-ամյա վարորդը, Kia Sorento-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում․ կան վիրավորներ

Վայոց ձորում 20-ամյա վարորդը, Kia Sorento-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում․ կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 20-ամյա Մարիամ Բ-ն իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Խնձորուտ գյուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և գլորվել ձորը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մարիամ Բ-ն, նրա ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի  բնակիչներ, 39-ամյա Լուսինե Խ-ն և 19-ամյա Ալվարդ Բ-ն և մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բուժմիավորում։ Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Վայքի թիվ 61 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։ 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: