կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վայոց ձորի մարզում ութ ամսում արձանագրվել է է կորոնավիրուսի 1389 դեպք

Վայոց ձորի մարզում ութ ամսում արձանագրվել է է կորոնավիրուսի 1389 դեպք

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 1389 դեպք:
 
Փաստացի բուժում է ստանում 842 քաղաքացի: Առողջացած անձանց թիվը՝ 518:
 
Մարտի 16-ից նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 3725 նմուշառում: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 29:
 
Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված՝ պահպանել անվտանգության կանոնները ՝
  • Կրել դիմակ.
  • Հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը.
  • Ախտահանել հաճախակի հպման մակերեսները.
  • Պահպանել սոցիալական հեռավորություն:

  • Կիսվել: