ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վայոց Ձորի ԲԿ-ն արդեն պատրաստ է. այն ունի 5 մասնաշենք՝ տանիքում ուղղաթիռի հարթակով

Վայոց Ձորի ԲԿ-ն արդեն պատրաստ է. այն ունի 5 մասնաշենք՝ տանիքում ուղղաթիռի հարթակով

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում «Վայոց ձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին որոշում կայացրեց:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում», ինչպես նաև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրերի, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի շրջանակներում իրականացվել է ՀՀ Վայոց ձորի մարզի «Վայոց ձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ կառուցման շինարարական աշխատանքները, որոնք ավարտվել են 2023-ի եկտեմբերի 20-ին (շուրջ 3800քմ մակերեսով, մեկ հարկանի, նկուղով, բաղկացած հինգ մասնաշենքից, տանիքում ուղղաթիռի հարթակով):

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բժշկական կենտրոնի կառուցման համար ներդրված գումարների իրավական կարգավորման անհրաժեշտությամբ։

Բժշկական կենտրոնի կառուցման նպատակով դեռ 2018-ին հատկացվել է 1,13 հա հողատարածք, որի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 32,628,750 ՀՀ դրամ։

Շինարարական աշխատանքների արժեքը կազմում է 2,218,801,222.25ՀՀ դրամ:  Այս որոշմամբ նախատեսվում է իրականացված շինարարական աշխատանքների արժեքի չափով, ինչպես նաև հողատարածքի կադաստրային արժեքի չափով ավելացնել Վայոց ձորի ԲԿ-ի կանոնադրական կապիտալի չափը։

  • Կիսվել: