հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Վարորդի՝ փաստաթուղթ չունենալու պատճառով փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք

Վարորդի՝ փաստաթուղթ չունենալու պատճառով փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք

Ոստիկանության ծառայողները բնապահպանական բնույթի իրավախախտումները կանխելու նպատակով Գուգարք գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենան:

Վարորդը փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ այն հավաքել է Վահագնաձոր գյուղի վարչական տարածքով անցնող գետի ափամերձ տարածքից:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: