Վարձկան Արմեն Բալյանը Ռուսաստանում դատապարտվել է 12 տարվա ազատազրկման
ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանն Ուկրաինայի զինված ուժերի կողմից մարտերին որպես վարձկան մասնակցելու համար դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գլխավոր դատախազությունը:
Նշվում է, որ Բալյանը 2022 թվականի նոյեմբերին Մոլդովայի տարածքով մեկնել է Ուկրաինա, որտեղ դրամական պարգևի դիմաց մինչև 2023 թվականի դեկտեմբերը տարածքային պաշտպանության ստորաբաժանումների կազմում մասնակցել է ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի և Խերսոնի մարզի տարածքում տեղի ունեցած մարտական գործողություններին։
Այդ գործողությունների համար Բալյանը ստացել է ավելի քան 2,3 մլն ռուբլի։ Մի քանի անգամ վիրավորվելուց հետո նա լքել է մարտի դաշտը և հեռացել Ուկրաինայից:
2024 թվականի հոկտեմբերին վարձկանը ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում և կալանավորվել։
Տեսանյութը՝ այստեղ:


