հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Վարդենյաց լեռնանցքը դժվարանացանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վարդենյաց լեռնանցքը դժվարանացանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 9:05-ի դրությամբ, Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
 
Բաղրամյանի, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանացանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

  • Կիսվել: