շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վարդավառի տոնը Գանձասարի վանքում

Վարդավառի տոնը Գանձասարի վանքում

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տաղավար տոներից երրորդն է։ Համաձայն Ավետարանի՝ Քրիստոսը Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է, որից էլ տոնը ստացել է իր անվանումը։ Հայտնում է Հայաստանի պատմության թանգարանը։

Ժողովրդի մեջ տոնն առավել հայտնի է Վարդավառ անունով։ Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը:

Որպես շարժական տոն՝ այն հանդիպում է հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Լուսանկարում՝ Վարդավառի տոնը Գանձասարի վանքում։

  • Կիսվել: