Վարչապետը ներկայացրել է միջին վիճակագրական քաղաքացու իր պատկերացրած իդեալական կերպարը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե իր պատկերացմամբ ինչպիսին է Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացու իդեալական կերպարը և կիսվել թալինցի 16-ամյա տղայի մասին պատմող տեսանյութով։
«Խնդրում եմ նայեք թալինցի այս 16-ամյա տղային, լսեք, թե ինչի մասին է նա խոսում, տեսեք, թե ինչով է նա զբաղված, ուշադրություն դարձրեք թե ինչ բառապաշար է նա օգտագործում:
Այսպիսին է Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացու իմ պատկերացրած իդեալական կերպարը: Եւ իմ կյանքը նվիրված է հենց այս կերպարի հաղթանակին:
Ընդ որում, նկատի չունեմ հատկապես գործունեության տեսակը: Նկատի ունեմ մարդու վերաբերմունքը իր, իր անելիքի, միջավայրի եւ հնարավորությունների նկատմամբ:
Բարձր, ավելի բարձր, ավելի ու ավելի բարձր նշաձողեր դնենք մեր առաջ՝ թե որպես անհատ, թե որպես ժողովուրդ, թե որպես պետություն:
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի:
Ազատ եւ Երջանիկ Հայաստան»,- մասնավորապես գրել է նա։


