Շուրջ 222 հազար բաժանորդ կստանան մինչեւ 7500 դրամի աջակցություն՝ կոմունալ վճարների մասով․ վարչապետ
Այսօր ընդունված հակաճգնաժամային 11-րդ միջոցառման շրջանակներում շուրջ 222 հազար բաժանորդ կստանան մինչեւ 7500 դրամի աջակցություն՝ օգտագործած բնական գազի եւ էլեկտրական հոսանքի դիմաց կոմունալ վճարների մասով: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միջոցառման շահառու է մինչեւ 600 հազար քաղաքացի:


