ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վարչապետն ընդունել է հայտնի ֆիզիկոս Դավիթ Յանին

Վարչապետն ընդունել է հայտնի ֆիզիկոս Դավիթ Յանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆիզիկոս, ABBYY ընկերության հիմնադիր, արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող Newo.ai ընկերության նախագահ Դավիթ Յանին:

Զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների և մասնավորապես արհեստական բանականության ոլորտում գրանցված համաշխարհային ձեռբերումներն ու ոլորտի զարգացման հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել  արհեստական բանականության բնագավառում մեր երկրում ծրագրեր իրականացնելու, թվային ոլորտի մասնագետների պատրաստման  հնարավորությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժի շուրջ:
 

  • Կիսվել: