Վարչապետի տիկինը դարձել է արյան դոնոր
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այսօր արյուն է հանձնել Երևանի պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում:
Վարչապետի տիկինն ասել է, որ լսել է դոնորական արյան կարիք ունեցողների մասին և պատրաստակամություն հայտնել դառնալ արյան դոնոր: