կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խոսնակն ազատվել է աշխատանքից

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խոսնակն ազատվել է աշխատանքից

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանn ազատվել է աշխատանքից: Այս մասին նա գրել է ֆեյսբուքում։

«Սիրելի ընկերներ, գործընկերներ,

Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից և նոյեմբերի 1-ից չեմ հանդիսանում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը։

Շնորհակալ եմ տիկին Հակոբյանին և մեր ամբողջ թիմին երկու տարվա հրաշալի աշխատանքային մթնոլորտի, ջերմ հարաբերությունների և իրականացված բազմաթիվ ծրագրերի համար։
Նաև շնորհակալ եմ Զանգվածային լրատվության միջոցների բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։

Ինչ վերաբերում է Էրատո ջոկատում իմ չընդգրկմանը, ապա ունեմ առողջական խնդիրներ և ներկա դրությամբ բուժում եմ ստանում։

Խաղաղություն մեր երկրին»,-  մասնավորապես, գրել է Հարությունյանը։

  • Կիսվել: