Վարչապետի հրաժարականի պահանջով ակցիան այսօր ավարտվեց
Այսօր Ֆրանսիայի հրապարակից ՀՀ վարչապետի հրաժարակնը պահանջող երթի մասնակիցները Ամիրյան փողոցով շարժվեցին Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի դիմաց, որտեղ մնացին մի քանի րոպե՝ հնչեցնելով վարչապետի հրաժարականի պահանջ:
Երթը շարունակվեց և ավարտվեց Օպերայի շենքի մոտ, որտեղ Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ վաղվանից անհնազանդության ակցիաները նույն պահանջով շարունակվելու են՝ կոչ անելով միանալ իրենց պայքարին: