Վարակաբանը կարծում է, որ Հայաստանի բնակչության մեծ մասը իմունիզացված է կորոնավիրուսի դեմ
Վարակաբան Հասմիկ Ղազինյանի կարծիքով, Հայաստանում գրանցված կորոավիրուսի հաստատված 5041 դեպքը միայն երևացող մասն է։
«Ես չեմ կարծում, որ այդ թիվը այն իրական տվյալն է, որը իսկապես գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում։ Չմոռանանք, որ վարակվածների 80 տոկոսը կրում է թեթև ընթացք, իսկ 25-30 տոկոսը ընդհանրապես ասիմպտոմ ընթացքով է տանում հիվանդությունը։ Հետևաբար ես կարծում եմ, որ այս թվի կողքին մենք ունենք մեր ազգաբնակչության մի մասի իմունիզացիան», -InfoPort.am-ի հետ զրույցում ասաց տիկին Ղազինյանը։
Նրա խոսքով, մարդիկ պետք է փոխեն իրենց վարքագիծը և ենթարկվեն առողջապահոթյան կազմակերպիչների որոշումներին՝ կրեն դիմակ, ձեռնոցներ, ախտահանվել և պահպանել վարակից պաշտպանեվելու համար տրվող բոլոր խորհուրդները։
«Ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում պետք է ենթարկվել որոշումներին, իսկ դրան իրականացման համար վերահսկողությունը խիստ լինի։ Այդ ընթացքում մարդիկ կհասցնեն բնական իմունիզացիայի ենթարկվել։ Բայց միևնույն է, մենք պետք է պահպանենք բոլոր կանոնները, ինչը պահանջում է արտակարգ իրավիճակը», - ընդգծեց վարակաբան Հասմիկ Ղազինյանը։


