Վանեցյանը հյուրընկալվել է Շիրակի թեմի առաջնորդին
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ լուսանկար է հրապարակել։
Նշենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր կուսակից ընկերների ուղեկցությամբ այցելել է Գյումրի և հարգանքի տուրք մատուցել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող հուշարձանին։