Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն
Այսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շահումյան սովխոզի թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել և կան տուժածներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի 8-րդ տան նկուղում, ինչի հետևանքով 2 հոգու, որոնց առաջինը օգնության են հասել «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներ հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց, որտեղից ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի Այրվացքաբանության ագզային կենտրոն։
Այնուհետև հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։