շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Վանաձորում պայթյունի ձայները ավիացիոն ուսումնավարժանքի արդյունք են

Վանաձորում պայթյունի ձայները ավիացիոն ուսումնավարժանքի արդյունք են

Շուրջ մեկ ժամ առաջ Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որը անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում: Լոռու մարզպետի աշխատակազմը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք:
 
«Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել, քանի որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք»,- ասված է գրառման մեջ:

  • Կիսվել: