երկուշաբթի, հոկտեմբեր 12
12 / 10 / 2026
«Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու

«Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու

«Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ի հարթակում իր աշխատակիցների թիվն ավելացրել է մինչև 135 մարդու։ Անձնակազմը շարունակում է ժամանել պայմանագրային պարտավորությունների կատարման շրջանակում, հայտնել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, տեղեկացնում է ТАСС-ը։

Ըստ Լիխաչովի, նախօրեին հարթակ է ժամանել ևս ինը մասնագետ։ Նրանք կմասնակցեն գործող 1-ին էներգաբլոկի պլանային կանխարգելիչ վերանորոգմանը։

«Ռոսատոմ»-ի աշխատակիցները ներգրավված են կայանի բոլոր երեք օբյեկտներում՝ մեկ գործող և երկու կառուցվող էներգաբլոկներում։

  • Կիսվել: