երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վանաձորում, Լճաշենում, Հրազդանում և Ալավերդիում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Վանաձորում, Լճաշենում, Հրազդանում և Ալավերդիում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 21-ից 57 առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Նոր կառուցված գազատարի ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 19-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 20-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի 2-րդ և 9-րդ փողոցների մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
 
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շինարարների, Րաֆֆու, Նոյեմբերյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
 
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 19-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Էվոյան, Զորավար Անդրանիկի, Թումանյան փողոցների, Սայաթ-Նովայի փողոցի թիվ 2 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

  • Կիսվել: