երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Վանաձորում բախվել են Toyota Camry-ն, Mercedes Sprinter-ն ու Volkswagen Golf-ը. կան վիրավորներ

Վանաձորում բախվել են Toyota Camry-ն, Mercedes Sprinter-ն ու Volkswagen Golf-ը. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Վանաձոր- Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ ԽՍՀՄ տարիներին հայտնի «Կիրովական» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Toyota Camry, Mercedes Sprinter և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարների ու քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

  • Կիսվել: