շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վահրամ Դումանյանը ներկայացրել է ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանին

Վահրամ Դումանյանը ներկայացրել է ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորատի անդամներին ներկայացրել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

ՀՊՄՀ նախկին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, իսկ  Աշոտ Խոեցյանի նշանակումը կատարվել է ՀՊՄՀ կառավարման ժամանակավոր խորհրդի  որոշմամբ: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Միրզախանյանին  կատարած աշխատանքի համար և կարևորել նրա ներդրումը բուհի զարգացման գործում:

«Աշոտ Խոեցյանին ներկայացնելու կարիք չկա, նա արդեն երկար տարիներ է՝ աշխատում է  ՀՊՄՀ-ում: Ակնկալում եմ, որ Ձեզ նման սկզբունքային մասնագետը կհաջողի այս  պատասխանատու պաշտոնում»,- ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Ռեկտորի նոր պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կգործադրի անհրաժեշտ ջանքերը ՀՊՄՀ լավագույն  ավանդույթների պահպանման համար.

«Չափազանց կարևորում եմ բուհի ներկայիս արդյունքների և բարոյահոգեբանական  մթնոլորտի պահպանումը: Սա ինձ համար առաջնահերթ խնդիր եմ համարում: Համոզված եմ՝ աշխատակազմի հետ նվիրված աշխատանքի արդյունքում կպահպանենք ՀՊՄՀ-ի՝ վերջին տարիների լավագույն ավանդույթները և կքայլենք ժամանակակից կրթության  պահանջներին համընթաց»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՊՄՀ զարգացման հեռանկարները, բուհական  համակարգում առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները:

  • Կիսվել: