հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վաղարշյան փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Վաղարշյան փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Մայիսի 18-ին` ժամը 13:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 24/1 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։
Փրկարարներն իրականացնում են տարհանման աշխատանքներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:06-ին, մարվել՝ 15:47-ին:

May be an image of fire and text

  • Կիսվել: