Վաղարշապատի ոստիկանները կես կիլոգրամից ավելի թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել (տեսանյութ)
Հունիսի 15-ին հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկել են Էջմիածնի Չարենցի փողոցի տներից մեկը։ Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Տան ննջասենյակից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով շուրջ 540 գրամ սպիտակ փոշենման զանգված։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։


