երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Վաղ առավոտից Քննչականի աշխատակիցները ստուգումներ են սկսել Քոչարյան ընտանիքին պատկանող հիմնարկներում

Վաղ առավոտից Քննչականի աշխատակիցները ստուգումներ են սկսել Քոչարյան ընտանիքին պատկանող հիմնարկներում

Վաղ առավոտյան Քննչականի աշխատակիցները ստուգումներ են սկսել Քոչարյան ընտանիքին պատկանող հիմնարկներում:

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այս պահին «Օրանժ Ֆիթնես»-ում են և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում:

«Ակումբի հարգելի անդամ, ակումբն այս պահին չի գործում Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը։ Հարգանքով՝ Օրանժ Պրեմիում Ֆիթնես Ակումբ»,-այսպիսի ծանուցում են ստացել ակումբի անդամները:

Ինչպես նաև հայտնի է դարձել, որ հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը:

Հավելենք, որ «Toyota» ընկերության բաժնետերերից մեկը Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին է` Սեդրակ Քոչարյանը։

  • Կիսվել: