չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ուսումնական տարին սկսում ենք առկա ամենօրյա ուսուցմամբ՝ կանոնների պահպանմամբ. Անդրեասյան

Ուսումնական տարին սկսում ենք առկա ամենօրյա ուսուցմամբ՝ կանոնների պահպանմամբ. Անդրեասյան

Ուսումնական տարին սկսում ենք առկա ամենօրյա ուսուցմամբ՝ կանոնների պահպանմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի սովորողներ, մանկավարժներ, տնօրեններ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա առիթով։

Քանի որ զանգերն ու նամակները չեն դադարում, ևս մեկ անգամ նշեմ, որ ուսումնական տարին սկսում ենք առկա ամենօրյա ուսուցմամբ՝ կանոնների պահպանմամբ։

Հուսամ, որ կանոնները պահելով՝ կկարողանանք ողջ տարին պահպանել առկա ամենօրյա ուսուցման ռեժիմը»։

  • Կիսվել: