Ուշացումն ամենալավ տարբերակն էր. Ռևազյանը՝ Ryanair-ի Միլան-Երեւան առաջին չվերթի մասին
Այսօր բյուջետային Եթե մեկը խախտում է կատարում, օրինակ՝ կարմիր լույսի տակով է անցնում, ապա դուք բոլորդ պետք է խախտե՞ք ավիաընկերության Միլան-Երեւան ուղղության առաջին չվերթի ինքնաթիռը ժամանեց Երեւան։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ո՛ր երկրի քաղաքացիներ էին հիմնականում առաջին չվերթի ուղեւորները, ասաց․ «Վաղ է ասել, թե որ երկրի քաղաքացիներ են առաջին չվերթով ժամանել Հայաստան։ Ժամանակ է պետք, որ մենք այդ ամբողջ տվյալները վերլուծենք եւ հասկանանք։ Ընդհանուր կարող եմ ասել, որ բավականին լիքն էր օդանավը, եւ ուղեւորները շատ ուրախ էին։ Հույս ունենք, որ ե՛ւ զբոսաշրջիկներ, ե՛ւ հայեր են եկել այցով Հայաստան»։
Ըստ Ռեւազյանի՝ թռիչքի ուշացումը կապված էր Իտալիայում կարգավարների գործադուլի հետ․ «Կարգավարները Իտալիայում գործադուլ են կազմակերպել, Հայաստանի հետ որեւէ կապ չունի։ Իրականում ի սկզբանե ցուցակում էին դրել, որ Հայաստանի չվերթները պետք է չեղարկեն, բայց մենք արագ զանգեցինք Ryanair-ի ղեկավար կազմին, համոզեցինք, որ պետք չէ առաջին չվերթը չեղարկել, եւ իրենք հանեցին այդ ցուցակից, այսինքն՝ ուշացումը ամենալավ տարբերակն էր, որ կարող էր լինել»։