Ունենք 977 հաստատված դեպք․ վարչապետի հայտնած տվյալները
Հայաստանում այս պահին մենք ունենք 977 հաստատված դեպք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ այս պահին ունենք 13 մահ: Մահացած քաղաքացիների միջին տարիքը 76,2 է, հիվանդներինը՝ 42:
Վարչապետը նշեց, որ իր մոտ ցույց է տալիս օնլայն ռեժիմը, դրա համար իր հայտնած թվերը տարբերվում են առավոտյան հայտարարված թվից: Ավելի վաղ հաղորդվել էր 966 դեպքի մասին:


