ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել Արարատի բաժին

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել Արարատի բաժին

Սեպտեմբերի 29-ին ոստիկանության ԱՎՎ Արարատի անձնագրային բաժանմունքից Արարատի բաժին բերման է ենթարկվել 52-ամյա Լեռնիկ Հ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2016 թ. հոկտեմբերի 15-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:

Առանց խափանման միջոցի:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

  • Կիսվել: