Գեղարքունիքում վերջին 2 օրում հաստատվել է կորոնավիրուս 15 նոր դեպք․ Մարզպետ
Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Մարզում ընդհանուր ունենք 117 հաստատված դեպք։
Պետք է նշել, որ բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված եւ ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում»,-նշել է նա:


