Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն աճել է
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) տվյալներ է հրապարակել ավերիչ երկրաշարժի վերաբերյալ:
Ըստ վերոհիշյալ վարչության տեղեկության՝ երկրաշարժի հետևանքով զեհերի թիվը հասել է 39-ի, որից 35-ը Խարբերդում և 4-ը Մալաթիայում, իսկ վիրավորների թիվը 1607-ն է, որից 1516-ն արդեն հիվանդանոցից դուրս են գրվել, փոխանցում է ermenihaber-ը:
Նշվում է, որ փրկարարական աշխատանքների շնորհիվ առայժմ հնարավոր է եղել փլատակների տակ մնացած քաղաքացիներից 45-ի կյանք փրկել: