Թուրքիայում ախտահանել են Պոլսո հայոց պատրիարքարանի շենքը
Կորոնավիրուսի համավարակի վտանգի պատճառով, որպես կանխարգելիչ միջոցառում, Թուրքիայում ախտահանման աշխատանքներ են իրականացվել Պոլսի հայոց պատրիարքարանի շենքում, գրում է ermenihaber.am-ը:
Ախտահանման աշխատանքներն իրականացվել են Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից։
Նշենք, որ ավելի վաղ Ստամբուլի քաղաքապետարանի կողմից ախտահանվել էին Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասի հայկական Սուրբ Ստեփանոս և Բաքըրքյոյ թաղամասի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցիները։


