երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիայիում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 23 մահ է գրանցվել

Թուրքիայիում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 23 մահ է գրանցվել

Թուրքիայի Առողջապահության նախարարությունը հրապարակել է վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ զարգացումները։

Ըստ այդմ, ինչպես գրում է ermenihaber.am-ը, մեկ օրվա ընթացքում իրականացվել է 35.335 տեստ։ Հայտնաբերվել է 914 նոր վարակակիր, իսկ գրանցված ընդհանուր վարակակիրների թիվը հասել է 170.132-ի։

23 հիվանդ մահացել է, 2.647 հիվանդ՝ առողջացել։

Ընդհանուր մահերի թիվն այսպիսով հասել է 4.469-ի, իսկ առողջացածներինը՝ 137.969-ի։

Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան տեղեկացրել է նաև, որ Թուրքիայի նահանգներից մեկում «ցավակցելու նպատակով այցելության» պատճառով 190 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Մեկ այլ վայրում էլ «բանակի քեֆի» հետևանքով է 58 հոգի վարակվել։

Նախարարը բնակչությանը հորդորել է պահպանել սահմանված կանոնները, հակառակ դեպքում վտանգը գնալով կմեծանա։

  • Կիսվել: