կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թուրքիան խնդրի առաջ է կանգնելու ահաբեկիչների հետագա հավաքագրման հարցում. փորձագետ

Թուրքիան խնդրի առաջ է կանգնելու ահաբեկիչների հետագա հավաքագրման հարցում. փորձագետ

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թուրիքայի կողմի ահաբեկիչներ վարձելու և ԼՂ գոտ ուղարկելու թեմային, մասնավորապես, նշելով․

«Ահաբեկչական խմբավորումների անդամների գերեվարումը և վկայությունները կայծակնային արագությամբ տարածվում են արաբական աշխարհում։ Դատելով արձագանքներից Թուրքիան խնդրի առաջ է կանգնելու հետագա հավաքագրման հարցում։

Կարծում եմ, որ այդ ահաբեկչական երկիրը հիմա կփոխի հավաքագրման ձևը։ Ենթադրում եմ, որ կլինի որոշակի կանխավճար և երաշխիք, որ ոչնչացվելուց հետո իրենց ընտանիքները չեն կանգնի ֆինանսական լուրջ խնդիրի առջև։

Բայց, միևնույն ժամանակ, վստահ եմ, որ այլևս Թուրքիան ի վիճակի չի լինի նոր ֆինանսական բեռով Սիրիայից ահաբեկիչներ ներգրավել արցախա-ադրբեջանական պատերազմում»:

  • Կիսվել: