շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը

Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը

Վեց անօդաչու թռչող սարք է ընկել ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկի նավթավերամշակման գործարանի տարածքում, ևս երկու պայթյուն է գրանցվել Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկի շրջանի գերեզմանատան մոտ և ֆերմաներից մեկում, հայտնում է շրջանի ղեկավար Ռոման Սինյագովսկին «Տելեգրամ»-ի իր ալիքում։ 

Շրջանի ղեկավարը տեղեկացրել է, որ մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը վեց անօդաչու թռչող սարք է ընկել Կուբանի Սլավյանսկում գտնվող  նավթավերամշակման գործարանի տարածքում: Երկու պայթյուն է որոտացել նաև հին գերեզմանատան տարածքում, ևս մեկը՝ Սլավյանսկի շրջանի Տրուդոբելիկովսկի գյուղում:

Նրա խոսքով՝ ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և ավերածություններ չկան։ Անօդաչու թռչող սարքերի հարվածի վայրում աշխատում են հատուկ ծառայություններ։

«Славянск ЭКО»  ընկերությունների խմբի անվտանգության տնօրեն Էդուարդ Տրուդնևն էլ հայտնել է, որ  Կրասնոդարի երկրամասում գտնվող Սլավյանսկի նավթավերամշակման գործարանը  դադարեցրել է գործունեությունն անցած գիշեր անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։

  • Կիսվել: