երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիան 9 ընդդիմադիր պատգամավորի, այդ թվում` Կարո Փայլանին, կզրկի անձեռնմխելիությունից

Թուրքիան 9 ընդդիմադիր պատգամավորի, այդ թվում` Կարո Փայլանին, կզրկի անձեռնմխելիությունից

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը միջնորդություններ է ներկայացրել ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցությունից ինը խորհրդարանականի 2014-ին փողոցային ցույցերի մեղադրանքով անձեռնմխելիությունից զրկելու մասին: Այս մասին հաղորդում է Ahval-ը։

Կուսակցության անդամներ Ֆաթմա Քուրթուլանը, Կարո Փայլանը, Հյուդա Քայան, Մերալ Դանիս Բեստասը, Հակկի Սարուխան Օլուկը, Սերպիլ Քեմալբայը, Սեզայ Թեմելին, Պերո Դունդարը եւ Փերվին Բուլդանը կարող են դատական ​​գործընթացի բախվել պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի ավարտի դեպքում:

Որպեսզի պատգամավորները դատարանի առջեւ կանգնեն, խորհրդարանը պետք է քվեարկի այն հայտերի հարցով, որոնք, իրենց հերթին, պետք է ընդունվեն եւ մշակվեն արդարադատության նախարարության կողմից:

  • Կիսվել: