երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Թուրքական դատարանն արդարացրել է Էրդողանին «վիրավորած» Հասան Ջեմալին

Թուրքական դատարանն արդարացրել է Էրդողանին «վիրավորած» Հասան Ջեմալին

Թուրք հայտնի լրագրող, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը դատարանի կողմից արդարացվել է։ Նա մեղադրվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հրապարակավ վիրավորելու մեջ։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։

Ջեմալի նկատմամբ դատավարություն էր սկսվել Էրդողանին 2 անգամ վիրավորելու մեղադրանքով: Գործի համար հիմք են ծառայել Էրդողանի վերաբերյալ Ջեմալի 2 թվիթերյան գրառումները, որոնք նա կատարել էր 2016 և 2020 թվականներին:

Ջեմալն արդարացվել է հենց առաջին դատական նիստի ժամանակ: Արդարացնելու պահանջը ներկայացրել է գործով հանդես եկող դատախազը, ինչը և բավարարվել է դատարանի կողմից: Արդարացումը հիմնավորվել է այն հանգամանքով, որ գրառումներում միտումնավոր վիրավորանք չի եղել, և դրանք տեղավորվում են խոսքի ազատության մեջ:

78-ամյա լրագրող Հասան Ջեմալն էլ դատավճռից առաջ հրաժարվել է պաշտպանական ճառից՝ ասելով, որ ինքը հանցանք չի գործել, հետևաբար պաշտպանության կարիք չունի:

  • Կիսվել: