երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Թուրք փորձագետները Նոյյան տապա՞նն են լուսանկարել

Թուրք փորձագետները Նոյյան տապա՞նն են լուսանկարել

Գիտնականները հաստատել են, որ իրենց հաջողվել է լուսանկարել նավի տեսք ունեցող ստորգետնյա օբյեկտ, որը կես դար առաջ հայտնաբերվել է արեւելյան Թուրքիայում, տեղեկացնում է FoxNews-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:

Նշվում է, որ ավելի վաղ գիտնականները պնդում էին, թե Նոյյան տապանը մխրճված է ժայռապատ տեղանքի մեջ, որը հայտնի է Դուրուփընար անունով։ Երկրաբանները, սակայն, համարում են, որ  դա ընդամենը ժայռային գոյացություն է։

Գիտնականների նկարահանող խումբը տապանը որոնող Սեմ Սերտեսենի գլխավորությամբ պնդում է, որ պատկեր է ստացել և հայտարարում, որ տապանի մասին ապագա փաստագրական ֆիլմում ցույց կտան «մալուխների միջոցով գետնի տակ էլեկտրական ազդանշաններ ուղարկելու միջոցով» ստացված լուսանկարներ։

Դուրուփընարը արեւելյան Թուրքիայի Տենդյուրեկ՝ Թոնդրակ, լեռան վրա է։ 3D-սքանավորումը կարող է մեկընդմիշտ ապացուցել, թե արդյոք Դուրուփընարն այն տե՞ղն է, որտեղ գտնվում է տապանը։ Սերտենսեն, ամեն դեպքում, խոստովանել է, որ լուսանկարում գուցեև տապանը չէ:

Նա ասել է. «Դա նավ է, սակայն շատ վաղ է այն Նոյյան տապան անվանելը» ։

  • Կիսվել: