երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ծովագյուղ-Դրախտիկ ճանապարհին մեքենան հարվածել է ձիուն. 15-ամյա պատանի է հոսպիտալացվել

Ծովագյուղ-Դրախտիկ ճանապարհին մեքենան հարվածել է ձիուն. 15-ամյա պատանի է հոսպիտալացվել

Օգոստոսի 30-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 15-ամյա տղա:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ օգոստոսի 29-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Դրախտիկ ճանապարհի 11-րդ կմ-ին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ձիուն և վթարի ենթարկվել. 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

  • Կիսվել: