ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ծնվել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը (տեսանյութ)

Ծնվել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը (տեսանյութ)

«Էրեբունի» ԲԿ ծննդատանը ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ ֆեյսբուքյան էջից։

Ծնողները փոքրիկին Հովհաննես են անվանել: Սենիկի մայրը՝ Հրանուշ Խուրշուդյանը «Էրեբունի» ԲԿ է դիմել հղիության 3-րդ եռամսյակում՝ առողջական խնդիրներով:

Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ բժշկական բազմամասնագիտական թիմը լուրջ աշխատանք է կատարել՝ հասնելով ցանկալի արդյունքի:

 

  • Կիսվել: