շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ծայրահեղ ծանր դեպքերի նվազում ունենք․ Նիկոլ Փաշինյան

Ծայրահեղ ծանր դեպքերի նվազում ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորում է այս շաբաթ առավել խստությամբ պահպանել սահմանափակումները, որ կառավարությունը լավ ցուցանիշների դեպքում կարողանա սահմանափակումների թուլացման մարտավորություն որդեգրել հաջորդ երկուշաբթի օրվանից:

 «Խնդրում եմ այս շաբաթվա ընթացքում առավել խստությամբ և լրջությամբ պահել սահմանափակումները, որպեսզի մենք կարողանանք երկուշաբթի օրվանից սկսել ռեժիմի թուլացման մարտավարություն որդեգրել, եթե վիճակագրությունը նման բանի հնարավորություն տա»,-ասաց Փաշինյանը ֆեսյբուքյան ուղիղ եթերում։

Ըստ վարչապետի՝ այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիետների համար նախատեսված է 1400 մահճակալ, սակայն այս պահին  դրանց  միայն  կեսն է զբաղված, ինչը նշանակում է, որ շատ լարված վիճակ չէ:

Նա, շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին, նկատեց, որ ծայրահեղ ծանր դեպքերը նվազել են։

  • Կիսվել: