Ծառուկյանը՝ «օրենքով գողերին» քրեական պատասխանատվության ենթարկելու մասին
Խորհրդարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի «օրենքով գողերին» քրեական պատասխանատվության ենթարկելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ։
Նա նշեց, որ ցանկացած հանցագործություն պատժելի է, սակայն օրենքում նշված չէ, թե որ հանցանքի մասին է խոսքը։
«Մենք այդ հարցը քննարկել են։ Այսօր կարող եք գալ 334 սենյակ գալ, ԲՀԿ-ն ներկա կլինի, լիարժեք ասուլիս կտա: Հիմնական խնդիրը՝ մեր երկրում ցանկացած հանցագործություն պատժելի է, եթե ուզում ենք պատժամիջոցները կրկնապատիկ, եռապատիկ դարձնեն, մենք նույնպես կողմնակից ենք, բայց հիմնական ինչ իրենք ներկայացնում են, պետք է շեշտադրում լինի՝ որն է հանցանք ընդունված սահմանադրական կարգով, որ պատժելի լինի: Թե չէ օդի մեջ գրում են ու հիմնավորում չկա, բայց պետք է հանցանք, հանցակազմ լինի, որ դա մարդու իրավունքների խաթարում չլինի»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։